Բնապահպանը Սևանա լճի փրկության տարբերակ է առաջարկել
Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սևանի խնդրին․
«Այս վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։ Եթե չկան այդ տվյալները, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարմիններ, ովքեր դա պարտավոր էին անել։ Եթե կան այդ տվյալները և դրանք թաքցրել են հանրությունից, ապա թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն։
Ափամերձ տարածքները չմաքրողները կամ վատ մաքրողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Արփա-Սևան թունելի վերանորոգումը ձգձգողները պետք է պատասխանատվություն կրեն։
Իմ համեստ կարծիքով՝ պետք է անհապաղ մաքրել ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը և արագ տեմպերով բարձրացնել ջրի մակարդակը։
Հետո պետք է անցնել մյուս քայլերին. մաքրման կայաններ, արհեստական ձկնաբուծարաններ, ձկնապաշարների վերականգնում և այլն»։
Նմանատիպ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...