Անկած անասունների թիվն ավելացել է
Գեղարքունիքի մարզում անկած խոշոր եղջերավոր անասունների թիվն ավելացել է։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնեցին, որ
Գեղարքունիքի տարածքային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում: Ընդհանուր առմամբ, 32 անասուն է սատկել։
«Անկած կենդանիների միսն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության։ Արդյունքները դեռ չկան»,- լրատվականին ասել է տեսչական մարմնի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ կենդանիները սկսեցին սատկել անցած ուրբաթ օրվանից։ Կարծիքներ եղան, որ պատճառը Սևանի կանաչած ջուրն է, որը խմել են անասունները։ Մի քանի տասնյակ անասուն փքվել է, նրանց մի մասին սպանդի են ենթարկել, մի մասին հաջողվել է փրկել։
Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը նշել էր. «Դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը»։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...