Ինչու զինծառայողները չեն ստացել բարձրացված աշխատավարձ․ բողոքն ու ՊՆ արձագանքը
Aurora News-ի խմբագրություն են դիմել զինվորական համակարգի աշխատակիցներ, հայտնելով, որ չեն ստացել հունիս ամսվա համար նախատեսված աշխատավարձն ամբողջությամբ։
«Հերթական սուտ ինֆորմացիան է տարածվում կառավարության, ՊՆ-ի ու ԶԼՄ-ների կողմից, թե զինծառայողների աշխատավարձը բարձրանում է: Այնինչ բուն աշխատավարձը մնում է նույնը, և ավելանում են տարատեսակ հավելավճարները: Իսկ դա, բոլորս էլ գիտենք, որ արվում է հետագայում թոշակները չբարձրացնելու նպատակով: Սա է իրականությունը»,- գրել են մեզ դիմած քաղաքացիները։

Կապ հաստատելով նրանց հետ, հետաքրքրվեցինք՝ զորամասում հարցրե՞լ են, թե ինչումն է խնդիրը, նշեցին․«Բարձրաձայնել ենք հարցը, ասացին, թե հուլիսին կստանաք հունիս ամսվա քիչ ստացած գումարը, հետո ասացին, թե որոշ զորամասերում ստացել են, ֆինանսական փոխանցումների հետ է կապված, որ մենք չենք ստացել, և այլն և այլն։ Այնպիսի իրավիճակ է, որ ոչ մեկ մեզ կոնկրետ ու հստակ բան չի ասում»։
Տեղեկացանք նաև, որ Պն աշխատակիցները օրինակ՝ հունիս ամսվա աշխատավարձը ստանում են նույն ամսվա վերջին։
Նշենք՝ մայիսի 30-ին գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձերը կբարձրանան։ «Աշխատավարձերը բարձրանում են հունիսի 1-ից, այսինքն՝ հուլիսին կստանան բարձրացված աշխատավարձը»,- նշել էր վարչապետը։
Aurora News-ը խնդիրն հասկանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյանի պատասխանը՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...