Ծրագրված ապստամբություն. Վրաստանի գլխավոր դատախազության որակումըՙ թբիլիսյան ցույցերին
Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերը տեղի բնակիչների շրջանում ծագած պատահական վրդովմունք չեն եղել, այլ ծրագրված ապստամբություն, որը նպատակ է ունեցել իշխանությունը զավթելու: Այս մասին ասված է գերատեսչության պաշտոնական կայքում:
«Այս փուլում հավելյալ գործողությունների, ստացված հանցանշանների և տասնյակ վկայությունների հիման վրա քննչական մարմինը եկել է այն եզրակացությանը, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերն առանձին անձինք ծրագրել են խռովության ճանապարհով բռնի կերպով տապալել պետական իշխանությունը և զավթել այն»,- նշվում է դատախազության հայտարարության մեջ:
Խորհրդարանի շենք ներխուժելու փորձը խռովարարների ծրագրի միայն մի մասն է եղել, իսկ հաջորդ փուլը պետք է շրջաններում իրադրության ապակայունացումը լիներ:
Հիշեցնենք, որ վրացիների զանգվածային բողոքի ցույցերը մեկնարկել էին հունիսի 20-ին՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էր կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր: Բախումներից հետո 305 մարդ բերման էր ենթարկվել:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...