ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր լուր վարորդների համար. ArmLur.am
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարորդներն ավտոմեքենայի մաքսային ձեւակերպումից հետո, մինչեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, մեքենաները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «ժամանակավոր» տեսակի համարանիշներով:
Նշենք, որ «ժամանակավոր» տեսակի համարանիշեր տրամադրվում են միայն ճանապարհային ոստիկանության կողմից, ինչի հետեւանքով, մաքսային ձեւակերպումների ավարտից հետո մինչեւ համապատասխան համարանիշ ստանալը, վարորդները մեքենաները վարում են առանց հաշվառման համարանիշերի: Սա, ի դեպ, հակասում է «ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներին: Այսինքն «ժամանակավոր» տեսակի համարանիշներ կհատկացվեն նաեւ առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսավարողների եւ մեքենաների մաքսային ձեւակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից:
Ըստ պետական եկամուտների կոմիտեի`այս ամենի արդյունքում կկարգավորվեն առանց համարանիշերի մաքսատներից բաց թողնվող մեքենաների վարորդների բարձրացրած խնդիրները: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին 65-ամյակի կապակցությամբ
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տոնում էր իր ծննդյան տարեդարձը: Երգիչ Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել վերջինիս, որի բառ...
Ինչ է սա․ անտարբերությո՞ւն, դավադրությո՞ւն․ ինչո՞ւ են կրկին ասֆալտապատվում անթերի փողոցները․ ահազանգ քաղաքացուց
Ավրորա Մեդիայի լրատվական ծառայության ֆեյսբուքայն էջին ահազանգ-տեսանյութ է ստացվել Արկադի Գալստյան անունով օգտատիրոջից, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում վթարից տուժած քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխում են ՀՀ
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողութ...