Օշականի մոտակայքում տեղադրված լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է. մարզպետ
Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը և տարածքը բերել նախկին տեսքին:
Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ և պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը և ապահովել տարածքի նախկին տեսքը:
Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է: Տարածքը նախկին տեսքին բերելու համար մարզպետարանի կողմից վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը»,-գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ սոցցանցերում տարածվել էր Օշականի հանգստավայրերից մեկի տարածքում տեղադրված լողավազանի լուսանկարը: Պատմամշակութային արգելոց թանգարանների ու պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը դիմել էր Արագածոտնի մարզպետին լողավազանը հուշարձանի տարածքից ապամոնտաժելու հարցով։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...