Միասնական քննությունների լրացուցիչ փուլում կլինեն սահմանափակումներ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեկնարկել է միասնական քննությունների լրացուցիչ փուլը: 858 դիմորդի համար քննությունները դեռևս ներկա գործընթաց են: Այսօր դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից»: Միասնականների երկրորդ փուլին ոչ բոլորն են մասնակցելու:
Օրերս բողոքարկման հանրապետական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ դիմորդներին, որոնց մոտ քննության ժամանակ հայտնաբերվել են հեռախոսներ, էլեկտրոնային սարքավորումներ, չի թույլատրվելու մասնակցել ընդունելության լրացուցիչ փուլին: «Այդպիսի մոտավորապես 15 դիմորդ կա: Նրանցից բացի, լրացուցիչ քննության չի թույլատրվելու մասնակցել նաև այն դիմորդներին, որոնք գրավոր աշխատանքը գրել են, այնուհետև դիմել են մեզ, թե քննության ընթացքում հիվանդ են եղել և չեն կարողացել ճիշտ գրել»,-տեղեկացրել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Այդ երևույթներով պայմանավորված՝ կազմակերպիչները նպատակ ունեն հաջորդ տարվա քննությունները որոշակի փոփոխություններով անցկացնել: Կ. Նասիբյանը նշել է, որ նախատեսում են շրջանավարտների մուտքը քննասենյակներ ավելի խստորեն վերահսկել, որպեսզի չկարողանան օգտվել թաքցրած հեռախոսից ու մյուս սարքավորումներից»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...