Հայաստանն ու Ռուսաստանը կանցկացնեն մասշտաբային զորավարժություններ
Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի համատեղ անցկացնելու են մի քանի պլանային զորավարժություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այդ զորավարժություններից երկուսը լինելու են առավել մասշտաբային: Շեշտադրումները տարբեր են հարձակվողական, պաշտպանողական»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, փորձագետ Վաղարշակ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ դրանք պլանավորած միջոցառումներ են: Ամեն տարի ստորագրվում են փաստաթղթեր հայ-ռուսական համագործակցության և ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնցով նախատեսվում են նաև զորավարժություններ: Մյուս կողմից նման միջոցառումներ անցկացնելիս հաշվի են առնվում տարածաշրջանային զարգացումները, գործողությունները:
«Մենք շատ լավ հետևում ենք և տեսանք ադրբեջանաթուրքական զորավարժությունները: Այս տարի երկու անգամ անցկացվել է, նաև՝ Նախիջևանում, որը շատ կարևոր ուղղություն է մեզ համար: Եվ ահա Հայաստան-Ռուսաստան զորավարժությունները պետք է դիտել նաև այդ տեսանկյունից»,-ասել է Վաղարշակ Հարությունյանը:
Նա նկատեց, որ զորավարժությունների առաջին խնդիրը զորքերի պլանային պատրաստումն է, մյուսը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի արձագանքը: Այդ համատեքստում առաջնային հարցերից է ագրեսիայի դեպքում Հայաստանի անվտանգությունն ապահովելը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ եղել է ժամանակ, որ լարվածությունը նվազել էր, հիմա մի քիչ ավելացել է:
Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի սկզբին համատեղ մարտավարական զորավարժություններ անցկացրեցին Նախիջևանում: Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն իր ռազմավարական դաշնակից ՌուսաստանիԴաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակայինզորավարժություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...