Ես ձեր կողքին եմ. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չի կարելի բռության կողքով անտարբեր անցնել։ Սեռական բռնությունը մեր հասարակության մեջ տաբու հիշեցնող թեմա է, ու շնորհակալ եմ բոլոր այն համարձակ կանանց, որ բարձրացնում են իրենց ձայնն ու օգտագործում իրենց հասարակական դիրքն այս թեմայի շուրջ երկխոսություն սկսելու ու շատ ծնողների գիտակցությունը բարձրացնելու համար։
Ավանդույթը շատ կարևոր է, արժեքները շատ կարևոր են, բայց այն չպետք է կործանի այն երեխաների ու դեռահասների կյանքը, ովքեր դարձել են սեռական բռնության զոհ։ Խնդրում եմ սիրելի ծնողներ, երբեք մի թողեք, որ ձեր երեխաներն ապրեն ամոթի ու վախի մտածմունքներով։ Սա, մեծ հաշվով, ձեզանից է կախված։ Շատ դեռահասների ու երիտասարդների երազանքները կործանվում են այսպիսի վատ իրավիճակում հայտնվելու հետևանքով, ու ես կարծում եմ, որ մենք բոլորս միասին պետք է ամեն ինչ անենք, որ օգնենք խոցելի իրավիճակում հայտնված մեր հատկապես երիտասարդներին։ Իսկ բռնության զոհ դարձած բոլոր երիտասարդներին ուզում եմ ասել` ես ձեր կողքին եմ, ու գիտակցում եմ, թե ինչ դաժան հետք է այն թողնում ձեր ամբողջ կյանքի վրա։ Բայց նաև գիտեմ, թե ինչքան ուժեղ դուք կարող եք լինել։ Մարդկային ուժը սահմաններ չունի, մտքի ուժը սահմաններ չունի: Իսկ ցանկացած տեսակի բռնություն արժանի է շատ կոշտ պատժի»։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...