Երևանում չորրորդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները նոր բնակարաններ ստացան
Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ այսօր ստացան նոր բնակարանների բանալիներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկացմամ՝ եւս 59 ընտանիքի էլ հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Մինչ այդ, նշված ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց ամենամսյա վարձավճարը կտրամադրվի համայնքի բյուջեից:
Շնորհավորելով ընտանիքներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բարդ, երկարատև ու ձգձգված գործընթացն այսօր արդեն մոտենում է հանգուցալուծման, ինչը 142 ընտանիքի հնարավորություն տվեց ապրելու բարեկեցիկ ու հարմարավետ պայմաններում:
«Տասնյակ տարիներ մեր համաքաղաքացիներն ապրել են ոչ միայն անբարենպաստ, երևանցուն ոչ հարիր, այլև կյանքի ու առողջության համար վտանգավոր պայմաններում: Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը գործընթացի նկատմամբ, շատերը այլևս չէին հավատում, որ երբևէ նոր բնակարան են տեղափոխվելու: Բայց, փառք Աստծո, այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ եզրագծի մոտ ենք և վստահ ենք, որ մեր բնակիչների հետ համատեղ ընտրել ենք խնդրի հանգուցալուծման օպտիմալ տարբերակը»,- նշել է քաղաքապետ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վերաբնակեցման գործընթացը նախաձեռնողներին, այս տարիների ընթացքում այն իրականացնողներին և քաղաքի ներկա՛ վարչակազմի գործընկերներին, որոնք ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ լծվեցին այս գործին:
Այնուհետ Երևանի քաղաքապետն այցելել է Շինարարների 15 հասցեում գտնվող շենք և անձամբ ծանոթացել բնակիչների նոր բնակարանների պայմաններին ու հարմարություններին: Հայկ Մարությանը մեկ անգամ ևս շնորհավորել է ընտանիքներին բնակարանամուտի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ նոր բնակարաններում:
Բնակարանները բնակիչներին հանձնվում են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված, հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:
Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ վերաբնակեցման` սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...