«Առինջ Մոլ»-ում 41-ամյա կինը վաճառողուհու պայուսակից փող է գողացել
Հունիսի 30-ին ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կոտայքի բաժնում հայտնել է, որ ժամը 17.30-ի սահմաններում «Առինջ Մոլ» տոնավաճառի տարածքում ծառայություն իրականացնելիս նկատել է մի կնոջ, որը փորձել է փող թաքցնել հագուստի ծոցային հատվածում:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ 41-ամյա կինը, ժամը 17.15-ի սահմաններում, տոնավաճառի տաղավարներից մեկի վաճառողուհու պայուսակից գողացել է 200.000 դրամ:
Ժամը 18.15-ին տուժողից ընդունվել է հաղորդում:
Կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և տվել բացատրություն:
Հափշտակված գումարը վերադարձվել է տուժողին:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...