Բախվել են ՊՆ զորամասի ծառայողի Volkswagen-ը և դպրոցի աշխատողի 06-ը
Հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում, Խաչարձանի գյուղամիջյան ճանապարհին, բախվել են նույն գյուղի բնակիչներ, 28-ամյա Պավել Բուդաղյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ZP 383 համարանիշի և 48-ամյա Հովակիմ Խոջայանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 LL 921 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետանքով վարորդ Հ. Խոջայանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ 17-ամյա Ս.Խ.-ն և 41-ամյա Կարինե Խոջայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Աղբյուրը տեղեկացնում է, որ վարորդներից Պ. Բուդաղյանն աշխատում է ՀՀ ՊՆ զորամասում, իսկ Հ. Խոջայանը՝ Խաչարձան գյուղի միջնակարգ դպրոցում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Դավիթաշենում աղմկահարույց վիճաբանություն-դանակահարության հետևանքով բոլոր 8 տուժածների ինքնությունը պարզվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչ...