ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում ցեմենտով բեռնատարն ընկել է ճանապարհին ավազով ծածկած փոսը
Գիշերը ցեմենտով լցված բեռնատարը Երևանի Շիրակի փողոցում ընկել է ավազով լցված ինչ-որ փոսի մեջ, որի հետևանքով անիվը պայթել է:
Բնականաբար, բեռնատարի վարորդը ահազանգել է ԱԻՆ, որտեղից հայտնել են, որ իրենք համապատասխան տեխնիկա չունեն նման քաշի բեռնատարը փոսից դուրս բերելու ու տեղափոխելու համար: Դրանից հետո բեռնատարի սեփականատերը հանդիսացող ընկերությունն իրականացրել է ավտոմեքենայի փոսից դուրս բերումը: Սակայն, դուրս բերելու ընթացքում մեքենան վնասվել է: Ժամանել են ՃՈ աշխատակիցները, սակայն, իրենք էլ նշել են, որ տեղյակ չեն, թե ով է այդ փոսը փորել և այդպես, առանց զգուշացնող նշանի թողել:
Ներկայում տհաճ իրավիճակում հայտնված ընկերությունը չգիտի` ում դիմել և ումից պահանջել իր բեռնատարի կրած վնասի փոխհատուցումը: Առաջին հերթին ընկերությունը մտադիր է դիմել քաղաքապետարան:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...