Վենսը հայտարարել է, որ Իրանի կառավարության ներսում առկա պառակտումը բարդացնում է բանակցությունները
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունները դժվար են ընթանում, քանի որ Իրանի կառավարության ներսում առկա է պառակտում։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իրականությունն այն է, որ, նախ, իրանցիները չափազանց բարդ բանակցողներ են»,- ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ Իրանի պետական համակարգը «քայքայված» է, և դրա ներսում կան ինչպես մարդիկ, որոնք ցանկանում են, որ պատերազմն ավարտվի, այնպես էլ «խելագար արմատականներ», որոնք ցանկանում են դրա շարունակությունը։
Վենսը նշել է, որ իր խնդիրն է հաղթահարել այդ իրավիճակը և հասնել լավագույն արդյունքին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ԱՄՆ նախագահի համար։
Նա ընդգծել է, որ դա հեշտ չի լինելու և ժամանակ կպահանջի։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ վերջնական արդյունքում Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք, իսկ Միացյալ Նահանգները կհայտնվի ավելի ուժեղ դիրքերում։
«Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ կծառայի Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ռազմական, տնտեսական և դիվանագիտական, որպեսզի հասնենք ճիշտ լուծման»,- եզրափակել է Վենսը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...