Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է հնչել գյուղի գլխավոր փողոցում գտնվող վուլկանացում Արգոնի զոդում արհեստանոցում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել արհեստանոցից և քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Պայթյունի վայրում հավաքվածներն ասում էին. «Լսեցինք ուժեղ պայթյունի ձայն ու տեսնենք՝ արհեստանոցից կրակ ա դուրս գալիս։ Միանգամից մտել ենք ու 2 աշխատողներին վնասվածքներով դուրս ենք բերել։ Մեր ուժերով մարել ենք կրակը...»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարևանությամբ գտնվող տան խոհանոցի և ննջասենյակի պատերը, կահույքն ու որոշ գույք թափվել են։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...