Դանակահարություն Շիրակի Ոսկեհասկ գյուղում․ երկու երիտասարդների տեղափոխել են հիվանդանոց
Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Ոսկեհասկ գյուղի 1991 թվականին ծնված երկու երիտասարդների։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երիտասարդներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ձախ գոտկային շրջանում ծակած կտրած վերքով, նրան վիրահատում են, մյուսը՝ ձախ բազուկի ստորին երրորդականի ծակած կտրած, արյունահոսող վերքով։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
«Այժմ կատարվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները և հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու համար։ Օպերատիվ մարմնի տեսադաշտում արդեն կա կասկածելի անձ, որին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են բոլոր գործողությունները»-, ասաց դատախազը։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...