ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հռետորական հարց է բարձրացրել՝ նկատի չունենալով պարոն Քոչարյանին. փաստաբան. News.am
Մեզ բավարարում է այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը պնդեց, որ այդ հայտարարությունն ուղղված չէ եղել կոնկրետ անձի. «Կհիշեք, որ այդ ժամանակ ակադեմիական շրջանում մեկնաբանություններ էին հնչում, որ պետության ղեկավարներն օժտված են բացարձակ անձեռնմխելիությամբ։ Իմ վստահորդը բացառապես մեկնաբանության հետ կապված արտահայտություն է արել՝ նշելով եւ օրինակներ բերելով, միաժամանակ հռետորական հարց բարձրացնելով՝ նկատի չունենալով պարոն Քոչարյանին»։
Հիշեցնենք, որ հայցվոր կողմը զրպարտություն եւ վիրավորանք է համարել Փաշինյանի՝ Ֆրանսիայում արված հետեւյալ արտահայտությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Հայկ Ալումյանը նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե իրենց դատավարական հակառակորդը հայտարարի, որ այս հայտարարությամբ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա իրենք կհրաժարվեն հայցից։
Տեսանյութըՙ News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում կրկին բերման է ենթարկվել Ալեքսեյ Նավալնին
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված երթի ժամանակ բերման է ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնինը, գրում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք
Ախուրյանի ոստիկանները Գյումրիում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք:
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են՝ զրուցել սրճարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այսօր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ընդմիջմանը հանդիպել է «Տաշիր»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դանդաղ ռումբ». «Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք»...