ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դանդաղ ռումբ». «Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության գործելաոճի, աղբահանության խնդիրների մասին է նա խոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջման ժամանակ:
«Աղբահանությունը 4 տարվա խնդիր է, որը ես անվանում եմ «դանդաղ ռումբ»: Քաղաքը բաժանված է 2 լոտի, այսինքն՝ 2 մասի: Չգիտես ինչ պայմաններով և չգիտես ինչու դա վերցրել է մի ընկերություն և մենաշնորհ ունի»,- ասաց Մարությանը:
Երևանի քաղաքապետը նաև մի նորություն հայտնեց:
«Չգիտես ոնց, «Սանիթեք» ընկերության ավտոպարկը և օֆիսները վարձակալությամբ գտնվում են նախորդ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր տարածքում: Շատ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու է հենց մեկ ընկերություն հաղթել»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են՝ զրուցել սրճարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այսօր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ընդմիջմանը հանդիպել է «Տաշիր»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆեյքերի եւ յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղեր. «բոմժի» կարգավիճակ. Փաշինյանը՝ հին համակարգի մասին
Ֆեյքերի եւ յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղերը ներառելու դեպքում նոր բացված աշխատատեղերի վիճակագրություն...
ՈՒՂԻՂ. Մեկնարկել են ԱԺ քառօրյա նիստերը. Օրակարգում ՍԴ դատավորի ընտրության հարցն է
Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի նիստերը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են: ԱԺ նիստը մեկնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում և քաշքշուկ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև
Քիչ առաջ հուժկու բախում տեղի ունեցավ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև, գրում է Hraparak.am-ը:Ց...