Արտակարգ դեպք Վեդիում. մարտական նռնակ են պայթեցրել քաղաքապետարանում
Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր գիշերն Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, ոստիկանները Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, որը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Նա խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հարկաբաժին:
Պայթյունից տուժածներ չկան, սակայն ներսի գույքը ամբողջովին վնասվել է:
Նշված շենքում տեղակայված են Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի սպասարկման գրասենյակը, Արտաշատի տարածքային հարկային տեսչության Արարատի տարածքային բաժինը, Վեդու հաշվապահական հաշվառման գրասենյակը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 25-րդ բաժինը և մի քանի կառույցներ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Ավազակային հարձակում Հայբիզնեսբանկի վրա. հնչել է կրակոց
Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։ Հունիսի...
Գառնիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշ տեղեկություններով 16 մարդ է տուժել
Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններում...
Դավիթաշենում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող Газель-ն ու Ford Transit-ը
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոց...