‹Դա կոչվում է պահեստազորի հավաք, անցկացվում է ամեն տարի պարտադիր››. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր Armdaily.am-ն քաղաքացուց նամակ էր ստացել, ով գրել էր, թե ժամկետային զորացրված զինծառայողներին հորդորում են ներկայանալ բնակության վայրում գտնվող զինկոմիսարիատ (անձնագրով և զինգրքույկով), իբրև թե զինավարժությունների համար: Նա նշել էր, որ ահաբեկում են, որ եթե հրաժարվի, չստորագրի ծանուցագիրը, ոստիկանները կգան հետևից:
Լրատվամիջոցի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան ասաց, որ այդ գործընթացը նոր չէ և դրա համար այս պահին նախատեսված է վարչական պատասխանատվություն.‹‹Ոչ մի ահաբեկում չկա, դա ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունք է :Դա միշտ եղել է: Դա կոչվում է պահեստազորի հավաք, անցկացվում է ամեն տարի պարտադիր: Պարզապես հնարավոր է, որ ամեն տարի նույն մարդուն չկանչեն››:
Նմանատիպ հոդվածներ
Նախարար Արսեն Թորոսյանը ներողություն չի խնդրի Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարա...
«Հանգիստ վերընգեք տեղներդ». Գեղարքունիքի մարզպետի գրառումը Աբովյանի միջադեպի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանգիստ վերընգեք տեղներդ, մինչև հերթով պատասխան տաք ձե...
Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին հրապարակային ներողություն խնդրել Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին որոշում է կայացրել` պարտավորեցնե...
Սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ
Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13...