Հասարակություն
Կարևոր
Սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ
Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։
Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր հիվանդներից վերցվել են կենսանմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով (հետազոտություններն ընթացքում են):
Նմանատիպ հոդվածներ
Նախարար Արսեն Թորոսյանը ներողություն չի խնդրի Արա Մինասյանից
«Հանգիստ վերընգեք տեղներդ». Գեղարքունիքի մարզպետի գրառումը Աբովյանի միջադեպի մասին
Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին հրապարակային ներողություն խնդրել Արա Մինասյանից
Պարգևատրել են զինծառայողի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0