Պատահարներ
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Gohar Vardanyan
7,110 դիտում
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Նշվում է, որ բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է և թափված ավազով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորները՝ հարսը, փեսան և հարսնաքույրը, մեկնում էին Սևան, որտեղ տեղի էր ունենալու հարսանեկան արարողությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,201
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Gohar Vardanyan
1 րոպե
8,622
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Gohar Vardanyan
1 րոպե
8,385
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում փողոցը հատելիս երեխան հազիվ փրկվում է ավտոմեքենայի տակ հայտնվելուց
Gohar Vardanyan
5,028
Ավելին Պատահարներ բաժնից
Սպшնության դեպք՝ մարտի 8-ին․ վիճաբանել է ընկերոջ հետ․ վերջինս դանակով հարվածել է ու դիմել փախուստի
1 րոպե
1,459
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
743
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
2,267
5.0
Նոր մանրամասներ ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ
1 րոպե
2,020