Պատահարներ
Կարևոր
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Երեւանի բնակիչ 40-ամյա Գայանե Ս.-ին եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արմենուհի Ս.-ին։
Shamshyan. com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ոստիկանների ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել, եւ Գայանե Ս.-ի մանկասայլակի մեջ հայտնաբերվել են «Pull and Bear» տեսակի 3 բլուզ, «Stradivarius» տեսակի տաբատ ու բլուզ եւ «Mango» տեսակի տաբատ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Արմենուհի Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ապրանքները ինքը փորձել է գողանալ «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում գործող տարբեր խանութ-սրահներից։ Գայանեն եւ Արմենուհին հարազատ քույրեր են եւ մասնագիտությամբ բուժքույ են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0