Քաղաքականություն
Ջիվանն ընկերների հետ հարձակվեց իմ վրա․ Արսեն Ավետիսյանը հանցագործության մասին հաղորդում է տվել. Armdaily am
Ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի դեմ։ Armdaily. am-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ անցած գիշերը 5 հոգով…
Ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի դեմ։
Armdaily. am-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ անցած գիշերը 5 հոգով հարձակվել են իր վրա և ահաբեկել։ «Հյուսիսային պողոտայում Ջիվանն ու իր ընկերները հարձակվեցին իմ վրա ու պահանջեցին , որ ես իրենց հանգիստ թողնեմ։ Հիմա քրեական գործ է հարուցվում Կենտրոն և Նորք Մարաշ ոստիկանությունում»,-ասաց նա՝ Արհամայանին բանավեճի հրավիրելով։
Նա նշեց, որ իր վրա հարձակվելու պատճառը իր հայտարարությունն է այն մասին, որ Ջիվանը Ապրիլյան քառօրյայի օրերին փախել է Ջաբրայիլի դիրքերից։ «Էդ ավանտյուրիստը հիմա կապիկություն է անում, ցույցեր է անում՝ ի պաշտպանություն Նիկոլի, իրեն քաղաքական գործիչի տեղ է դրել։ Էդ ես եմ քաղաքական գործիչը, որ երեք տարի պայքարում եմ հանցագործ ռեժիմների դեմ, իսկ նա ինձ վիրավորում է։ Ոչ ոք չի կարող ինձ ազատամարտիկիս վիրավորել ու ահաբեկել»,-ասաց Ավետիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...