Քաղաքականություն
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Gohar Vardanyan
11,634 դիտում
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցնում եմ աշխատանքս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների (արդեն` Էկոնոմիկայի) նախարարությունում:
Չնայած այս ընթացքում բոլորս նախարարությունում զբաղվում էինք հնարավոր ամեն ինչով, իմ կանոնադրական առանցքային ֆունկցիաներից մեկը` ԵՄ ծրագրերի ազգային համակարգումը, այլևս չի լինելու մեր նախարարության գործառույթներից: Կառավարության որ օղակում էլ որ իրականացվի այս ֆունկցիան, ես կանեմ ամեն բան անցնցում անցումն ապահովելու նպատակով: Տարբեր նախարարությունների միջև վերաբաշխվել է նաև իմ` մեկ այլ կարևոր գործառույթ` տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովների համանախագահությունը` դրան առնչվող ամբողջ աշխատանքով:
Ինձ համար մեծ պատիվ էր լինել հետհեղափոխական Հայաստանի փոխնախարար: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության համար, բոլոր գործընկերներիս` կատարված ծանր աշխատանքի համար, առանձնահատուկ երախտիքս` նախարարության բոլոր կոլեգաներիս, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և իր գրասենյակին` Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ աշխատանքների պրոֆեսիոնալ կուռացիայի համար:
Սա հիանալի փորձառություն էր և, չնայած չեմ կարող մեկ գրառմամբ պատմել կատարված ամբողջ աշխատանքի մասին, թերևս տեղին է ձեզ ներկայացնել առանցքային կարևորության մի քանի արդյունքներ.
1. Եվրոպական միության հետ դեռ 2017թ.-ից առկախված և ամբողջ աջակցության ծրագրերի վտանգված ստատուսի կարգավորում. այս աշխատանքի շնորհիվ ապահովել ենք 150մլն եվրո արժողությամբ աջակցության տրամադրում, մշակված ծրագրերի մի մասն արդեն մեկնարկել է ամենատարբեր ոլորտներում, և վստահ եմ, որ դրանք կտան իրենց պտուղները:
2. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով սահմանված կոնյակի վերաբրենդավորման ՀՀ պարտավորության բանակցությունների իրականացում. այս աշխատանքի շնորհիվ ԵՄ կողմից նախնական առաջարկված գումարից 8 անգամ ավելի մեծ աջակցության փաթեթ է այս պահին բանակցությունների սեղանին:
3. Նույն համաձայնագրի 1/3-ի ճանապարհային քարտեզի մշակում. այս կտորը վերաբերում է համաձայնագրի 6-րդ մասին` Առևտրին և առևտրին առնչվող հարցերին, քարտեզում ներառված են այն քայլերը, որոնք ապահովելու են Համաձայնագրի այս մասի պատշաճ կիրարկումը:
4. Տնտեսական հարցերով միջկառավարական մի շարք հանձնաժողովների համանախագահում կամ մասնակցություն. այս աշխատանքի շնորհիվ ձևավորել ենք որակյալ գործընկերային հարաբերություններ աշխարհի տարբեր պետությունների պաշտոնյաների հետ, ձեռք ենք բերել մի շարք ոլորտներում համագործակցության պայմանավորվածություններ, որոնց շարունակականությունն ապահովելու համար կանեմ անհրաժեշտ ամեն բան:
5. Վերջիվերջո, շատ սուղ ժամկետներում կազմակերպել ենք Ֆրանկոֆոնիայի տնտեսական համաժողովը, որի արդյունքում մոտ 600 գործարարներ աշխարհի տարբեր անկյուններից ծանոթացել և նոր կապեր են ստեղծել Հայաստանում: Արդեն իսկ արտահանման նոր շուկաների բացահայտումից մինչև ուղղաթիռների ձեռքբերում. Հայաստանի գործարարները դեռ շարունակելու են կապիտալացնել ֆորումի արդյունքում ձեռք բերված ծանոթությունները:
Հաջորդիվ կտեղեկացնեմ, թե ինչով եմ զբաղվելու հետագայում:
Սիրով`
Մ.»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Gohar Vardanyan
1 րոպե
226
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
498
Ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից . Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
8,405
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ինքնաբացարկ կներկայացնի
Gohar Vardanyan
1 րոպե
3,133
Ավելին Քաղաքականություն բաժնից
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
117
Թորոսյանը՝ իր 7,000 եվրոյանոց հեծանիվի մասին
1 րոպե
142
Մարթա Կոսը՝ վիզաների ազատականացման գործընթացի և ՀՀ-ին 140 մլն եվրո տրամադրելու մասին
1 րոպե
146
Ռուսերենի նկատմամբ հետաքրքրվածությունը նվազում է, շուտով մասնագետների խնդիր կունենանք. Անդրեասյան
1 րոպե
137