Տարհանումՙ Ռուսաստանի «Սոչի» օդանավակայանում
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի «Սոչի» օդանավակայանից ուղևորներին տարհանել են շենքի «ականապատման» մասին հաղորդագրության պատճառով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը, «ականապատման» մասին տեղեկությունը ստացվել է օդանավակայանի էլեկտրոնային փոստին:
Դրանից հետո շենքում գտնվող բոլոր անձանց տարհանել են: Մամուլի ծառայությունից նշել են, որ օպերատիվ ծառայության աշխատակիցները ներկա պահին ստուգումներ են իրանացնում օդակայանի շենքում