Հայաստանցիների թիվը կրկին նվազում է. 2 962 100 մարդՙ ապրիլի 1-ի դրությամբ
Հայաստանում մշտական բնակվող քաղաքացիների թիվը 2019 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 2 962 100 մարդ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակչության թիվը կրճատվել է 7 800-ով:
Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում ծնվել է 8042 երեխա (ցուցանիշը նախորդ տարվա տվյալից ցածր է 3,1%-ով): Այս տարվա առաջին չորս ամիսներին մահվան դեպքերն ավելացել են՝ կազմելով 7 373: