ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արջը զբոսնում է ԱՄՆ Սքենեքթադի քաղաքում
ԱՄՆ-ի Սքենեքթադի քաղաքի ուսումնական հաստատությունների մոտակայքում նկատել են քաղաքում զբոսնող արջի: Տեսանյութի հեղինակը նշել է, որ սկզբում շփոթել էր արջին սենբերնարի հետ: Gismeteo-ը հայտնում է, որ տեղի բնապահպանական կառույցում գտնում են, որ արջը կարող էր քաղաք գալ երկարատեւ քնից հետո սնունդ հայթայթելու նպատակով: Նրանք նաեւ ընդգծել են, որ մինչդեռ արջը չի սպառնում քաղաքի բնակիչներին, որեւէ գործողություն չի ձեռնարկվելու:

Քաղաքականություն

Պատահարներ