ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես երեխային առցանց գրանցել դպրոցում
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է առաջին դասարանցիներին դպրոցներում առցանց գրանցելու կարգին: Նա գրառմանը կից հրապարակել է նաև տեսանյութ: "Սիրելի՛ ծնողներ, Այս տարի Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց հայտագրման միջոցով։ Այս տեսահոլովակը դիտելով` կարող եք ծանոթանալ հայտագրման կարգին և անհրաժեշտ քայլերին",- գրել է նախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ