ՈՒՂԻՂ. Շարժական սրճարանատերերի բողոքի ակցիան կառավարության դիմաց. News am
Շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի դիմաց: «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասել է, որ կառավարությունից խնդրելու են, որպեսզի շարժական սրճարաններին այլընտրանքային տարբերակ առաջարկեն: «Պետք է ՀԷՑ-ին հորդորեն, որ ժամանակավորապես թույլտվություն տան, որպեսզի բոլոր 47 շրջիկ կետերը թույլտվություն ունենան աշխատելու, մինչ օրենքը կկարգավորվի: Մենք հորդորել ենք, որպեսզի շրջիկ կետերը հանեն Հանրապետության հրապարակի տարածքից, Հանրապետության հրապարակի մետրոյի մոտակայքից: 9 տնտեսվարող հետեւել է մեր հորդորին, սակայն քաղաքապետարանը դեռեւս ոչ մի քայլ չի ձեռնարկել»,-գրել էր Արեն Մելիքյանը: Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առեւտրի կետերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երեւանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Տեսանյութը` News. am-ի:

Քաղաքականություն

Պատահարներ