ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆեյսբուքը նոր դիզայն և ֆունկցիաներ կունենա
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նոր դիզայնի արդյունքում կհրաժարվի կապույտ գույնով ձևավորումից և այսուհետ հանդես կգա ավելի բաց գույների մեջ: Այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Ընկերությունը մտադիր է նաև նոր ֆունկցիաներ ավելացնել, որոնք թույլ կտան ավելի հեշտ գտնել ընդհանուր հետաքրքրություն ունեցող ընկերներ: «Ֆեյսբուք»-ն օրական ունի 1.56 մլրդ ակտիվ օգտատեր: Նշենք, որ ընկերությանն են պատկանում նաև Messenger, WhatsApp և Instagram հավելվածները:

Պատահարներ