Այլ
9 մլն մարզո՞ւմ. պատրաստ եմ հակակոռուպցիոն հանձնաժողով գլխավորել պետական գումարի վատնում հայտնաբերելու նպատակով. Միքայել Մարգարյան
9 մլն մարզում??? Շարմ ընկերություն??????... Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Միքայել Մարգարյանը: «Որպես ոլորտի մասնագետ պատրաստ եմ հակակոռուպցիոն հանձնաժողով գլխավորել…
9 մլն մարզում???
Շարմ ընկերություն??????... Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Միքայել Մարգարյանը:
«Որպես ոլորտի մասնագետ պատրաստ եմ հակակոռուպցիոն հանձնաժողով գլխավորել միջոցառումներին պետական գումարի վատնում հայտնաբերելու նպատակով:
Ուղարկեք ֆոտո-տեսանյութեր, խնդրում եմ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին տեղեկացրել էինք, որ Panorama am-ը գրավոր դիմել էր կառավարությանը պարզելու, թե քաղաքացու օրը նշելու համար 124 մլն դրամը ինչպես է ծախսվել:
Ի պատասխան հայտնել էին, որ «Քաղաքացու տոն» միջոցառման նպատակով հատկացված 124 մլն դրամի դիմաց նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ Երևան քաղաքում և 10 մարզկենտրոններում, իրականացնել միջոցառման բրենդավորում, քարոզչություն և հանրահռչակում:
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նախատեսվում է կազմակերպել պատշաճ՝ որակյալ, զանգվածային միջոցառումներ՝ համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, փողոցային նկարչություն /street art/ և այլն:
«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,-ասացին գործադիր մարմնից։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրած նախահաշիվները ներկայացված են լուսանկարներում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն Իսրայելից գազար է ներկրում
«Էն պահը, որ ֆիքսում ես՝ Հայաստանն Իսրայելից գազար ա ներկրում»։ Այս մասին այսօր իր ՖԲ էջում գրել է ու լուսանկար է հրապար...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Ապրիլի 28-ին, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճա...
Հերթը խորովածինն է. Քաղաքացու օր
Մաշտոցի պուրակում քաղաքացիներից մեկը խորոված է անում: Սա նկատեցին լրագրողները և հայտնեցին վարչապետին: Վերջինս մոտեցավ խո...
Հայաստան է վերադարձել Գագիկ Խաչատրյանը. armday. am
Հայաստան է վերադարձել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է armday. am-ը: Լրատվամիջոցը գրում է. ,, Կ...