Հասարակություն
Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 25-ին` ժամը 23:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է…
Ապրիլի 25-ին` ժամը 23:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գլխավոր գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք, մոտակայքում գտնվող էլեկտրական սյան վրա կան կախված էլեկտրական լարեր. տուժածներ չկան:
Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների ժամանելը:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
«10 օր առաջ ավտոներկրողները եկել էին ԱԺ հանդիպման։ Խնդիրն այն էր, որ երկրորդ մեքենան ներմուծելիս, երբ նվիրատվություն էր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Դվին» ռեստորանային համալիրում անցկացվում է օրենքով գող Պզոյի դստեր հարսանիքը. irakanum. am
Այսօր «Դվին» ռեստորանային համալիրում տեղի է ունենում Օրենքով Գող Արմեն Ղազարյանի `Պզոյի դստեր հարսանիքը:Այս մասին տեղեկա...