ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հռոմի պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի նախկին առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի:
«Ձեզ խնդրում եմ, որպես եղբայր՝ խաղաղություն պահպանել: Ես խնդրում եմ ամբողջ սրտով, եկեք առաջ գնանք: Կլինեն շատ խնդիրներ, բայց դրանք չեն հաղթի մեզ: Լուծեք ձեր խնդիրները», - ասել է Հռոմի պապը:
«Սուդանցի առաջնորդները ցնցվել են, երբ 82-ամյա պապը, որը ոտքերի քրոնիկ ցավեր ունի, իր օգնականների օգնությամբ ծնկի է իջել և իրենց և սենյակում գտնվող այլ մարդկանց ոտքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դրանից հետո նա մոտեցել է աֆրիկացի հյուրերին և ծնկի իջնելով՝ հերթով համբուրել նրանցից յուրաքանչյուրի ոտքերը։
Նշվում է, որ Վատիկան ժամանած քաղաքական գործիչները 2018-ի սեպտեմբերին երկրում արյունահեղությունը դադարեցնելու մասին համաձայնագիր են ստորագրել։