Ավելի քան 180 անօրինական ներգաղթյալներ Բելառուսից Լեհաստան են մտել թունելով
Ավելի քան 180 անօրինական միգրանտներ Բելառուսից Լեհաստան են մտել Նարևկա գյուղի մոտ փորված ստորգետնյա թունելով։ Այս մասին հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։ Դրա սպաները, զինվորականների և ոստիկանության աշխատակիցների հետ միասին, ձերբակալել են նրանցից ավելի քան 130-ին, իսկ մնացած միգրանտների որոնումները շարունակվում են։
«Մի քանի տասնյակ մետր երկարությամբ և ցանկապատի ու տեխնիկական ճանապարհի տակով անցնող թունելը մոտավորապես 1,5 մետր բարձրություն ուներ։ Դրա մուտքը, որը թաքնված էր անտառում, գտնվում էր սահմանի բելառուսական կողմից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա, իսկ ելքը՝ լեհական կողմի ցանկապատից մոտավորապես 10 մետր հեռավորության վրա», - ասել է Լեհաստանի սահմանապահ ծառայության խոսնակ, փոխգնդապետ Անջեյ Յուժվյակը։
Նրա խոսքով՝ էլեկտրոնային հսկողության համակարգերը ցույց են տվել, որ ավելի քան 180 օտարերկրացիներ «կարճ ժամանակահատվածում» օգտվել են թունելից։ Ձերբակալվածների մեծ մասը Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ էին, իսկ երկիր են մուտք գործել նաև Հնդկաստանի, Նեպալի և Բանգլադեշի անձնագրեր ունեցող անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների օգտագործումն արգելվել է
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտ...
Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել
Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել։«Քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննությ...
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձ...
Հայաստան-Վրաստան սահմանն հատում է 22 վագոն ադրբեջանական բենզինը. Պապոյան
Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բեն...