Հասարակություն
Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ են մտցվել բքի և ցածր տեսանելիության պատճառով: Մյուս մեքենաների համար ճանապարհը բաց է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ երեկ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել էր կցորդիչով և կիսակցորդիչներով երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով։ Այսօր առավոտյան Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային ուղին է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մանրամասներ են հայտնի դարձել հոր և որդիների սպանությունից. «Ժողովուրդ»
3.0
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից
ՄԻՊ-ի կոշտ գնահատականը․ կալանքը Հայաստանում հաճախ կիրառվում է անհասկանալի տրամաբանությամբ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
5.0