Հասարակություն

Վրաստանում ձերբակալվել են Հայաստանի, Գերմանիայի, Ղազախստանի քաղաքացիներ՝ թմրանյութերի առևտրին օժանդակելու մեղադրանքով

Վրաստանում ձերբակալվել են Հայաստանի, Գերմանիայի, Ղազախստանի քաղաքացիներ՝ թմրանյութերի առևտրին օժանդակելու մեղադրանքով

Վրաստանում ձերբակալվել են երեք օտարերկրացիներ՝ թմրանյութերի առևտրին օժանդակելու մեղադրանքով, հայտնում են երկրի ՆԳՆ-ից։


Մեղադրյալները Ղազախստանի 20-ամյա, Հայաստանի 47-ամյա և Գերմանիայի 47-ամյա քաղաքացիներ են։


Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ պարեկային ոստիկանությունը կանգնեցրել է նրանց Քոբուլետիում և Բաթումում՝ ստուգման համար։ Մեղադրյալների անձնական զննման, մեքենաների և բնակության վայրերի խուզարկությունների արդյունքներով՝ առգրավվել են հատկապես խոշոր չափերի թմրանյութեր և հոգեմետ նյութեր՝ մետադոնի, հերոինի, ալֆա-ПВП-ի, բուպրենորֆինի և պրեգաբալինի տասնյակ փաթեթներ, որոնք պատրաստվել էին վաճառքի համար։ Նյութեղեն այլ ապացույցներից են չափաբաժինների փաթեթավորման նյութերը։


Գործով քննությունը շարունակվում է։ Մեղադրյալներին սպառնում է 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250