Պատահարներ
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկերությունում կատարված ենթադրյալ չարաշահումների դեպքի մասին, մեկ այլ գործով…
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկերությունում կատարված ենթադրյալ չարաշահումների դեպքի մասին, մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, ըստ գործի նյութերի՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը մուտք է գործել ընկերության համակարգչային համակարգ և գործով դեռևս չպարզված անձի միջոցով անջատել է Երևան քաղաքի երթևեկության վերահսկման համակարգը, փոխել դրա գաղտնաբառը, ինչը խաթարել է տվյալ համակարգի աշխատանքը։
Բացի այդ՝ Ղլեչյանը վերցրել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ի վարչական շենքի 5–րդ հարկում գտնվող տեսանկարահանող տեսախցիկները։ Նշենք, որ Ղլեչյանը հիշյալ գործողությունները կատարել է աշխատանքից ազատվելուց հետո։ Ղլեչյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Բեռնատար ավտոմեքենան հայտնվել է Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումի աստիճանների վրա: Դեպքը տեղի է ունեցել այս...
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Երևանի Ռուբինյանց փողոցում քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Aurora News-ի հետևորդները տեղեկացնում են, որ մահ...
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին. Shamshyan
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզո...
Թափառող շունը Երևանում հարձակվել է մանկապարտեզ գնացող երեխայի վրա
Այսօր՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan. com-ի տեղեկացմամբ՝ առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում թափառող...