Հասարակություն
Հաշմանդամություն ունեցող կնոջը վերադարձրել են հիվանդանոցում վճարված գումարը
Հաշմանդամության խումբ ունեցող կինը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել, որ մարզային բժշկական կենտրոնում անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար իրենից գումար են պահանջել և ստացել՝ հաշվի չառնելով հաշմանդամություն ունենալու հանգամանքը:
Կնոջ պնդմամբ՝ վիրաբույժը գումարը պահանջել է՝ պատճառաբանելով, որ բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգիրը չի ներկայացրել:
Բարձրացված խնդրի առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրենի հետ, և արդյունքում վճարված գումարը վերադարձվել է քաղաքացուն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0