Քաղաքականություն
Մամեդրյարովը` Տոնոյանի հայտարարության մասին
Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կտեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այս մասին Բրյուսելում հայտարարել…
Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կտեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինս միաժամանակ տարակուսանք է հայտնել այդ հանդիպումից մի քանի ժամ անց Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Նյու Յորքում արած հայտարարության կապակցությամբ:
Ամերիկահայ համայնքի հետ հանդիպմանը Տոնոյանը ասել էր. «Տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը ես վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»։
«Մի կողմից շատ դրական հայտարարություններ են հնչում, մյուս կողմից՝ անհեթեթություն, որ նոր դժվարություններ է ստեղծում: Սա այն հարցերից մեկն է, որի շուրջ պետք է աշխատանք տանել: Հայաստանում պետք է հասկանան, որ բռնակցման քաղաքականությունն ու տարածքների օկուպացիան անհնար է կապակցել միջազգային հարաբերությունների հետ», – ասել է Մամեդյարովը։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
«Լիսկան» է բեմադրել իր դեմ մահափորձը. սենսացիոն հայտարարություն
Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գոր...