Քաղաքականություն
1 841 688 ՀՀ դրամ. Արայիկ Հարությունյանի հայտարարագիրը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.«ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական…
«Փաստ» թերթը գրում է.«ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը անշարժ և շարժական գույք չունի:
Նախարարը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 230 000 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 1 43.1 633 ՀՀ դրամ:
Ա. Հարությունյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 7 716 582 ՀՀ դրամ: Նշված եկամտից 1 204 771 ՀՀ դրամը և 4 843 615 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատաավարձերից: Ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտներն էլ կազմել են 600 000 ՀՀ դրամ և 1 068 196 ՀՀ դրամ:
Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, ԿԳ նախարարի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էր նաև բնակարան: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցը կազմել էր 480 000 ՀՀ դրամ, եկամուտների հանրագումարը՝ 1 841 688 ՀՀ դրամ»:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
«Լիսկան» է բեմադրել իր դեմ մահափորձը. սենսացիոն հայտարարություն
Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գոր...