Տարբեր պատգամավորներ օգնել են տրանսգենդերին սողոսկել ԱԺ. Նաիրա Զոհրաբյան. Armdaily
Տեղի է ունեցել ցինիկ և անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ։ Այս մասին Armdaily. am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի» նիստին տրանսգենդերի ելույթին ասել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Լրատվականի հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ես որևէ կերպ չեմ փորձում ոտնահարել իրենց իրավունքը, եթե իրենց օրակարգի վերաբերյալ քննարկում լիներ, իրենք կարող էին գալ խոսել իրենց տեսակետը ներկայացնել, իրենց հակադարձողներն էլ կլինեին։ Բայց նախապես հաստատված օրակարգի վրա թքած ունենալ , սողոսկել ԱԺ, տարբեր պատգամավորների լոբբինգով, այս պահին անուններ չեմ հնչեցնում, և փորձել նախապես հաստատված օրակարգից դուրս այլ օրակարգ հնչեցնել ԱԺ ամբիոնից՝ ես սա համարում եմ ցինիզմի անամոթության և անպարկեշտության դրսևորոմ»,-ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանն ընդգծեց, որ իր համար պարզ է, թե իրենց լոբբինգով ով է զբաղվում, մասնավորապես նաև իրենց հանձնաժողովում։ «Բայց ես դա չեմ ասում որպես դատապարտող խոսք, դա իրենց իրավունքն ու ընտրությունն է, ինձ կարող է դուր գալ կամ չգալ իրենց ընտրությունը, ես իրավունք չունեմ իրենց ընտրության համար իրենց քննադատել, բայց իրենցից որևէ մեկը իրավունք չունի իմ ղեկավարած հանձնաժողովում օրակարգ թելադրել»,-նշեց նա»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայում