Քաղաքականություն
Փաշինյանի մերձավոր ազգականի գործը քննում է ԱԱԾ-ն․ News am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին այսօր՝ ապրիլի 5–ին NEWS. am–ին հայտնեց…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին այսօր՝ ապրիլի 5–ին NEWS. am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
ԱԱԾ մամուլի կենտրոնն ավելի ուշ տեղեկություն կտրամադրի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», - նշել էր նա՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը։
ArmLur .am-ի տեղեկություններով էլ՝ Փաշինյանը խոսել է իր քեռու տղայի` Մամիկոն Հովհաննիսյանի մասին, ով զբաղեցնում է «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալի պաշտոնը և քրեական գործը հենց նրա հանդեպ է հարուցվել:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
«Լիսկան» է բեմադրել իր դեմ մահափորձը. սենսացիոն հայտարարություն
Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գոր...