Քաղաքականություն
Պետական պաշտոնը կարոտելու բան չէ. Կոստանյան
Ներկայումս քննվող շատ կոռուպցիոն քրեական գործեր հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ժամանակ, ես ուղղակի չհասցրի դրանք ավարտին հասցնել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է նախկին գլխավոր…
Ներկայումս քննվող շատ կոռուպցիոն քրեական գործեր հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ժամանակ, ես ուղղակի չհասցրի դրանք ավարտին հասցնել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
«Ես երբեք առիթը չեմ օգտագործել այս կամ այն քրեական գործի վերաբերյալ իմ գնահատականը տալու համար, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ես առաջիկայում կանդրադառնամ հանրային հնչեղություն ունեցող գործերին՝ դրանց քննության որակի հետ կապված, եւ այն գործերին, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել, միաժամանակ նկատի ունենալով, որ այսօր անգամ քննվող շատ կոռուպցիոն քրեական գործեր հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ժամանակ, ես ուղղակի չհասցրի դրանք ավարտին հասցնել»,–նշեց նա։ Լրագրողի պարզաբանող հարցին նա պատասխանեց, որ այդ թվում Արամ Հարությանի գործի մասին է խոսքը։
Պատասխանելով լրագրողների այլ հարցերի, Կոստանյանը նշել է, որ եթե որեւէ մեկը կարողանում է երկրից դուրս մասնագիտական գործունեություն իրականացնելով ձեռք բերել ֆինանսական ռեսուրսներ, ապա երկրին նրա մատուցած ծառայությունները պետք է լինեն անհատույց։
Հարցին՝ կարոտո՞ւմ է այն ժամանակները, երբ պետական պաշտոնյա էր, նա պատասխանել է, թե պետական պաշտոնը կարոտելու բան չէ:
Տեսանյութը` News. am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ե...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հարցաքննվում է դատարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է «Ելքե դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Մանախ մ...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քայլ ընդդեմ հեպատիտների․ Ունենք վիճակագրություն, որն անհանգստացնող է․ Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հեպատիտ С-ի և Հեպատիտ B-ի հետ կապված տեսահոլովակ է հրապարակել և դրան կից գրել․ "...