Արծրուն Հովհաննիսյանը պատմել է, թե ինչպես է ՊՆ-ն գնել ՍՈՒ-30 կործանիչները
Մենք չենք ասել, որ ՍՈՒ-30 կործանիչներն ամբողջությամբ ձեռք են բերվել վարկային միջոցներով, բայց չեմ կարող ասել, թե Ռուսաստանից գնած չորս ՍՈՒ-30 կործանիչներից քանիսն են ձեռք բերվել կանխիկ: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի հրապարակմանը, թե ՍՈՒ-30 ռազմական օդանավերից 2-ի համար վճարվել է կանխիկ, և այդ միջոցները գոյացել են օլիգարխների կողմից ՊՆ-ին կատարված կամավոր պարտադիր վճարումներից:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կործանիչների համար վճարվել է նաև կանխիկ գումար՝ ընդհանուր ծրագրի շրջանակում:
«Վճարել է ՀՀ-ն: ՊՆ-ն ծրագիր է ներկայացնում, բանակցվում է, հիմնավորվում է, գումարը հատկացնում է Ֆինասների նախարարությունը»-նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք այդ միջոցները գոյացել են օլիգարխների վճարումների՞ց, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կապ չունի, թե որտեղից է գոյացել, դրանք համարվում են ՀՀ միջոցներ: