Հասարակություն
Գավառում 26-ամյա մայրը հղիության ընդհատման համար հիվանդանոց գնալուց 10 րոպե անց մահացել է. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական…
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես տեղեկացնում է shamshyan. com-ը, նշված քրգործը հարուցվել է մարտի 29-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հասմիկի հարազատներն ասել են. «Մեր տան ծուխը մարեցին, 2 երեխաների մայրը, ով կյանքում առողջական խնդիրներ չէր ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 29-ին իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատանում է։ Նա բուժքրոջը հայտնում է, որ վատ է զգում իրեն ու 10 րոպեի ընթացքում Հասմիկը մահանում է։ Լրիվ անարխիա, լրիվ բարձիթողի վիճակ է Գավառի հիվանդանոցում տիրում։ Լսել էինք, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել ու մեղավորները չեն պատժվել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով ես և իմ գործընկերնե...
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալն...
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
Կարճ, բայց շատ դաժան SMS ստացա` «բոյի մեջ ենք».Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը զարթնեցի, հեռախոսով նայեցի ժամին: Ժամը 02:...
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին Հայաստանում
Սիմոնյանը կվճարի ուկրաինական ԱԹՍ-ի ուղղությամբ կրակած ֆերմերի տուգանքը
5.0
«Ժողովուրդ». Երիտասարդ զինվորների մահվան թվերը «գաղտնիք» է համարվում
5.0
Դատական ընթացակարգերն ամբողջությամբ կթվայնացվեն
5.0