Քաղաքականություն
6 մլն դրամ, 12․000 դոլար․ Վահրամ Բաղդասարյանի հայտարարագրած ունեցվածքը
ՀՀ նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 14-ին բարձրաստիճան…
ՀՀ նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որը ներկայացնում է Հայկական ժամանակը։
Բաղդասարյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 3 հողամաս, 1 առանձնատուն, 1 այգետնակ, 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 հասարակական նշանակության շինություն։ Որպես շարժական գույք Բաղդասարյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ S 430» եւ «BMW X5 3.0 I» մակնիշների։
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Բաղդասարյանը, որպես արժեթուղթ ունեցել է 300 հազար դրամի չափով բաժնետոմս։
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Բաղդասարյանի դրամական միջոցները կազմել են 6 մլն 300 հազար դրամ եւ 12 հազար դոլար։
Բաղդասարյանի եկամուտները 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել է 141 հազար 413 դրամ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձից՝ 11 հազար 163 դրամի չափով եւ 130 հազար 250 դրամի չափով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
«Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգեւատրե՞ն».քաղաքապետի արձագանքը չուշացավ
Իմ որդին ապրիլյանի մասնակից է եւ իմ խնդրածը հանրակացարանի մի սենյակ է, ինչո՞ւ հարցը չեն դնում Երեւանի ավագանու նիստի: Այ...