Քաղաքականություն

Կոտայքի մարզում փորձում են թուլացնել Գագիկ Ծառուկյանի դիրքերը․ «Հրապարակ»

Կոտայքի մարզում փորձում են թուլացնել Գագիկ Ծառուկյանի դիրքերը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքում մարզպետի եւ Աբովյանի քաղաքապետի միջեւ կրքերը չեն հանդարտվում: Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու, քաղաքը նրա ազդեցությունից հանելու համար։ Այդպե՞ս է՝ հարցրինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ «Մարզում լուծվում է իրավական, պետության նորմերին հարիր խնդիր` ընդամենը»: Չէ, տեսակետ կա, որ նոր իշխանությունները ցանկանում են Աբովյանի քաղաքապետի պաշտոնում տեսնել իրենց մարդուն. պետք է հասնել Վահագն Գեւորգյանի հրաժարականի՞ն։ «Նախ հիշենք` քաղաքապետն ընտրովի մարմին է, եւ ապա` խնդիրն առնչվում է հողային ֆոնդերին։ Թույլ տված բացթողումներին, ուրիշ ոչինչ»: Չէ, ասել եք՝ ինքը «հին մարդ» է, «հին մարդիկ» Հայաստանում պետք է պաշտոն չզբաղեցնե՞ն։ «Չեմ ասել հին մարդ, ասել եմ` հին մշակույթ կրող։ Աբովյանի քաղաքապետը, չեմ երկնչի ասել, շատ պարկեշտ, շատ համեստ, աշխատող գործիչ է, բայց Աբովյան քաղաքը կառավարելու գործում ունի ընդգծված կաշկանդվածություն, ինքն ազատ չէ որոշումների մեջ, ուղղորդվում է»: Թիրախում Գագիկ Ծառուկյանն է էլի, փաստորեն։ «Ոչ, մենք որեւէ մեկին չենք թիրախավորում»: Եթե հունիսին տեղի ունենալիք ընտրություններում Վահագն Գեւորգյանը հաղթեց, իսկ կարո՞ղ է հասկանում եք, որ եթե մասնակցի, անպայման հաղթելու է` էս գլխից եք «գործը բռնել», ի՞նչ կանեք այդ դեպքում։ «Կշնորհավորեմ իրեն, սակայն մարզպետարանի վերահսկողական բոլոր գործառույթները կմնան ուժի մեջ, մանավանդ՝ հողային ֆոնդերի մասով, ուր բացթողումներն անչափ շատ են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250