Քաղաքականություն
Ադրբեջանից համապատասխան բացատրություն կպահանջեն․ Աննա Նաղդալյան
Gohar Vardanyan
1 րոպե
216 դիտում
Մասիս Մայիլյանն իր տեսակետը հայտնել է որպես Արցախի ներկայացուցիչ, իսկ Արցախն ինքնուրույն քաղաքական միավոր է, որն ունի իր կողմից ընտրված իշխանություն, իր տեսակետները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով նախօրեին Արցախի արտգործնախարար Մայիլյանի հայտարարությունը, որ ժամանակն է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից:
Նաղդալյանը նշեց, որ այս հարցի շուրջ Հայաստանի և Արցախի միջև հակասություն չկա: «Մենք մշտապես համագործակցում ենք Արցախյան գործընկերների հետ, սա կարելի է hամարել դրանցից մեկը: Սա, ինչպես ասել է Մնացականյանը, այն հարցերի շրջանակում է, երբ մշտական երկխոսության մեջ ենք նաև Արցախի հետ»,- նկատեց ԱԳՆ խոսնակը:
Խոսելով Ադրբեջանում մարտի 11-15-ն անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների մասին՝ Աննա Նաղդալյանը նշեց. «Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների իրականացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է և այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրաձայնել է ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանն ունեն վճռականություն ու կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու. այս հարցը որևէ մեկը թող դա կասկածի տակ չդնի: Այդ վճռականությամբ է պայմանավորված նաև մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Միքայել Մինասյանը 7 մլն դոլարով վաճառքի է հանել իրեն պատկանող հյուրանոցը․ Irakanum.am
Gohar Vardanyan
1 րոպե
1,896
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանում նոր ատոմակայանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան․ Գրոսսի
1 րոպե
159
Հայաստանի կառավարության հետաքրքրությունը տարօրինակ է․ Զախարովա
1 րոպե
527
5.0
Իրանի նախագահը հաստատեց՝ հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը սպանվել է
1 րոպե
245
ԻՀՊԿ-ն շտապ նախազգուշացում է տարածել՝ դիմելով մի շարք երկրների
1 րոպե
2,645