Կահմանափակվի՞ երեխաների հասանելիությունը սոցցանցերին․ դատական հայցեր՝ TikTok-ի, Youtube-ի, և Snap-ի դեմ
TikTok-ը, Youtube-ը, և Snap-ը հաշտության համաձայնագրեր են կնքել առաջին խոշոր գործով, որով ԱՄՆ դպրոցները մեղադրում են սոցիալական ցանցերին երեխաների մոտ կախվածություն ձևավորելու և կրթական համակարգին վնաս հասցնելու համար։ Այս մասին գրում է «Բլումբերգ»-ը։
Հայցվորները պնդում են, որ խոշորագույն հարթակների ալգորիթմները վնասում են դպրոցականների հոգեկան առողջությանը, ինչի պատճառով դպրոցները ստիպված են լինում զգալի միջոցներ ծախսել՝ հետևանքների դեմ պայքարելու համար։ Գործը համարվում է աննախադեպ, քանի որ ավելի քան 1200 նմանատիպ հայց է ներկայացվել: Հաշտության համաձայնագրերի պայմանները չեն բացահայտվում։
Պարբերականի գնահատմամբ՝ տեխնոլոգիական ընկերությունների համար այս հայցերով ընդհանուր ռիսկերը կարող են հասնել գրեթե 400 միլիարդ դոլարի։ Ավելի վաղ TikTok-ը և Snap-ը արդեն կարգավորել էին սոցցանցերից կախվածության պատճառած վնասի վերաբերյալ առանձին հայցը Լոս Անջելեսում գործընթացի սկսվելուց առաջ։ Meta-ն և Google-ը այն ժամանակ հրաժարվել էին գործարքից, և երդվյալ ատենակալները նրանց մեղավոր էին ճանաչել 20-ամյա կնոջը վնաս պատճառելու համար՝ որպես փոխհատուցում սահմանելով 6 միլիոն դոլար։
Meta-ն նաև պարտվել է առանձին գործ Նյու Մեքսիկոյում, որտեղ ընկերությանը մեղադրում էին համացանցում երեխաներին մանկապղծերից չպաշտպանելու մեջ։ Սահմանված վճարումների չափը կազմել է 375 միլիոն դոլար։ Օգոստոսին Meta-ի դեմ կսկսվի ևս մեկ խոշոր դատավարություն. հայցը ներկայացրել են ամերիկյան նահանգների տասնյակ գլխավոր դատախազներ։ Պարտության դեպքում ընկերությանը կարող են պարտավորեցնել փոխել իր հարթակների աշխատանքը։
Դատերն ընդդեմ Meta-ի, TikTok-ի, Snap-ի և Youtube-ի սկսվել են ծնողների, դեռահասների և ԱՄՆ դպրոցների հարյուրավոր հայցերից հետո։ Հայցվորները պնդում են, որ սոցցանցերը հատուկ ստեղծվել են այնպես, որպեսզի կախվածություն առաջացնեն երեխաների և դեռահասների մոտ։ Հիմնական դժգոհությունները վերաբերում են անվերջ լրահոսին, տեսանյութերի ավտոմատ միացմանը, ալգորիթմների հանձնարարականներին և մշտական ծանուցումներին։ Հայցվորները փորձում են ապացուցել, որ ընկերությունները գիտեին օգտատերերի հոգեկան առողջությանը հասցվող հնարավոր վնասի մասին, սակայն շարունակում էին զարգացնել այդ մեխանիզմները ներգրավվածության մեծացման համար։
Հայցվորները պահանջում են ոչ միայն դրամական փոխհատուցումներ, այլև փոփոխություններ հարթակների աշխատանքում, այդ թվում՝ սահմանափակումներ երեխաների համար և անվտանգության նոր չափանիշներ։ Ընկերությունները հերքում են մեղադրանքները։ Meta-ն, Google-ը , Snap-ը և TikTok-ը հայտարարում են, որ զարգացնում են ծնողական վերահսկողության գործիքներն ու դեռահասների համար անվտանգության գործառույթները։ Նրանք նաև պնդում են, որ սոցցանցերի և կախվածության միջև գիտական կապը լիովին ապացուցված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...